03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես զարմանում եմ այս աժեոտաժի վրա. Շ. Քոչարյանը՝ վարչապետի հայտարարությունից

 «Դա ակնհայտ էր նույնիսկ համանախագահների համար», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը պետք է դառնա բանակցային կողմ:
  
«Ես զարմանում եմ այս աժեոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, ավելին, քանի որ սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին, ապա առանց իր մասնակցության առաջընթաց անհնարին է»,- շարունակեց փոխնախարարը:
 
Փոխնախարարը ընդգծեց, որ այն, որ այժմ Արցախը չի մասնակցում բանակցություններին, դա պայմանավորված է զուտ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ:
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ