FAF-ի հայտարարությունը` Ռուսաստան-Հայաստան հանդիպման տոմսերի հետ կապված
Երկրպագուների First Armenian Front շարժումը հանդես է եկել կոչով բոլոր այն հայ երկպագուներին, ովքեր պատրաստվում են ներկա գտնվել մարտի 5-ին Կրասնոդարի “Կուբան” մարզադաշտում կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը:
“Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից, հայ երկրպագուների համար ռուսական կողմը “Կուբան” մարզադաշտում հատկացրել է տեղեր հյուսիսային տրիբունայի 6-րդ սեկցիայում:
Այդ սեկցիայի տոմսերը կարող են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող երկրպագուները: Մեր ունեցած տվյալներով, խաղին ներկա գտնվել ցանկացող մեր հայրենակիցների թիվը ռուսական տարբեր քաղաքներից հասնում է մի քանի հազարի:
Մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր չունեն ՀՀ անձնագրեր, կոչ ենք անում krd.kassir.ru կայքի միջոցով օնլայն տարբերակով ձեռք բերել հյուսիսային տրիբունայի 5-րդ , 4-րդ սեկցիայի տոմսեր(իսկ դրանք սպառվելուց հետո` 3-րդ սեկցիայի և այդպես շարունակաբար):
Հյուսիսային տրիբունայից պետք է միասնական հզոր աջակցություն ապահովենք մեր ազգային հավաքականին , և հայերով միասին տոնենք հաջողություն: Կրասնոդարում Ռուսաստան-Հայաստան խաղից առաջվա հայ երկրպագուների միասնական երթի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
Երեւանից ՖԱՖ-ի հետ մեկնել ցանկացող երկրպագուները դեռ կարող են կապնվել հետեւյալ հեռախոսահամարներով` 099227788, 096096045″: