Մտածիր ուրիշների մասին, նրանց, ովքեր տեղ չեն գտնում քնելու համար
« Մինչ պատրաստում ես քո նախաճաշը, մտածի՛ր ուրիշների մասին, մի՛ մոռացիր աղավնիների կերակուրը։ Մինչ մարտնչում ես քո պատերազմները, մտածի՛ր ուրիշների մասին, մի՛ մոռացիր նրանց, ովքեր կամենում են խաղաղությունը։ Մինչ վճարում ես գործածածդ ջրի համար, մտածի՛ր ուրիշների մասին, մի՛ մոռացիր նրանց, ովքեր կթում են ամպերը։ Մինչ վերադառնում ես տուն, քո տունը, մտածի՛ր ուրիշների մասին, մի՛ մոռացիր վրանաբնակ ժողովուրդներին։ Մինչ քնում ես՝ հաշվելով մոլորակները, մտածի՛ր ուրիշների մասին, նրանց, ովքեր տեղ չեն գտնում քնելու համար։ Մինչ ինքդ քեզ ազատում ես փոխաբերություններով, մտածի՛ր ուրիշների մասին, նրանց, ովքեր կորցրել են արտահայտվելու իրավունքը։ Մինչ մտածում ես ուրիշների, հեռավորների մասին, մտածի՛ր ինքդ քո մասին, և ասա՛. Երանի՜ թե ես մի մոմ լինեի խավարի մեջ »։
Մահմուդ Դարվիշ (1941-2008)