08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վերջ ”ատկատին”

”Մրցույթներն այսօր նախարարությունում անցկացվում են միայն էլեկտրոնային տարբերակով, ցուցադրվում են մրցույթները օնլայն ռեժիմով, և կխնդրեի ակտիվ լինել, մասնակցել մրցույթների: 

Ատկատ հասկացողությունն այստեղ բացակայում է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: 

Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս կիրառության մեջ են բնակելի տների շուրջ 40 օրինակելի նախագծեր, որի ներդրման միջոցով կառուցման համար չի պահանջվի նախագծման առաջադրանք, նախագծային փաստաթղթերի պատվիրման փորձաքննություն, իսկ շինարարության թույլտվությունը կտրամադրվի եռօրյա ժամկետում։

 Ընդհանուր առմամբ ստուգումներ են իրականացվել և վարչական տույժի են ենթարկվել մի շարք ընկերություններ, որոնցից գանձվել է 52 մլն դրամ, քանդվել է 69 ապօրինի շինություն:

Սամվել Թադևոսյանը հայտնեց նաև, որ սոցիալական բնակարանների ապահովման ծրագրով Մարալիկում և Ծաղկահովիտում շուրջ 10 շենք է կառուցվել, և առաջիկա մեկ ամսում բնակարանների բաշխման գործընթացը կսկսվի, 195 ընտանիք շուտով բնակարան կստանա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ