25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՀԱԶԱՆԳ. Զինվորի ջերմությունը 39,5-ից չի իջնում. զորակոչել են ջերմությամբ

21-ամյա Միհրդատ Հարությունյանը դեռ երեք տարի առաջ պետք է զորակոչվեր, սակայն թոքերում տուբերկուլյոզ է հայտնաբերվել, ծառայությունը հետաձգվել է:

Հունվարին երիտասարդը կրկին բուժզննում է անցել, և որոշվել է, որ նա պետք է մեկնի ծառայության: Henaran.am-ի խմբագրություն է ահազանգել Ազնիվ Շահվերդյանը՝ Միհրդատի մայրը: Նա մեզ պատմեց, որ որդին բուժզննման ժամանակ ջերմություն է ունեցել, և չնայած դրան նրան զորակոչել են:

”Երբ գնացել է ստուգվել, կրկին ջերմություն է  ունեցել … հունվարի 29 ին չափեցին տեսան, որ 37.6 է, տեղափոխեցին Մուրացանի հիվանդանոց, հետո տարան Նոր նորքի ինֆեկցիոն կենտրոն,  մտածել են` ինֆեկցիա կա, բայց չկա, անընդհատ թույլ է ու ջերմում է”,-պատմեց կինը:

Տիկին Ազնիվի խոսքով` որդին մոտ 20 օր է Նոր Նորքի ինֆեկցիոն կենտրոնում է, ջերմությունը մշտապես առկա է: ”Սիստեմներ են անում, որ արհեստական իջեցնեն, ուզում են շարքից հանեն, թե ինչ անեն, մենք էլ չգիտենք: Ջերմությունն իջնում է 36, հետո մի ժամից էլի բարձրանում, բայց եթե ջերմություն կա, ինչպե՞ս կարող են անտիբիոտիկներով իջեցնեն, պիտի աղբյուրը գտնեն, բուժեն,-դժգոհեց բորբոքված մայրը,-անընդհատ արյուն են հանում, սիստեմ են անում, նիհարել է, թույլ է: Այս օրերին 39.5-ից չէին կարողանում իջեցնել”:

Ազնիվ Շահվերդյանը նշեց, որ իրենք չեն ցանկանում, որ որդին խուսափի ծառայությունից: ”Մենք չենք խուսափում ծառայելուց, ուզում ենք` ինքը բուժվի ու ծառայի, ջերմությունն իջեցվի, իր թույլությունն անցնի, բայց չեն անում, պատճառը չգտած եսիմ ինչ դեղեր են անում, այդքան կարելի՞ է դեղ խմել, ամեն ինչը շարքից կհանվի, լյարդ է, ստամոքս է” …

Ազնիվ Շահվերդյանը տեղեկացրեց, որ նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՊՆ Սեյրան Օհանյանին, պատասխան դեռ չի ստացել:

Հ.Գ. 

Խնդրի շուրջ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանումներ ստանալուն պես, կտեղեկացնենք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ