Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիայից հետո շատ բաներ են ջրի երես դուրս եկել. Ժամանակ
՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛՛՛Ժամանակի՛՛ տեղեկությունը, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից, երեկ հաստատեց բալետի պարողներից մեկը:
Նա մեզ ասաց, որ Կ. Հովհաննիսյանն արդեն 4 տարի է ժամանակավոր պաշտոնակատար էր, եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիայից հետո շատ բաներ են ջրի երես դուրս եկել, այդ թվում նաեւ այն, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսքան ժամանակ Կ. Հովհաննիսյանին ՛՛թողնում էր՛՛ այդ պաշտոնում:
Սեր հարցին՝ ո՞վ է նրան փոխարինելու, մեր զրուցակիցն ասաց, ՛՛ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը՛՛՛՛,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: