29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի հանրահավաքին չմասնակցելու առաջարկ չի արել՛՛. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ նախօրեին տեղեկություն էր հրապարակվել, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՛՛Սասուն՛՛ ջոկատի հրամանատար, աշխատանքային խմբի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է ազատամարտիկներին չմասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին։

՛՛Նույն խմբի անդամ Լևոն Ետարյանը, որը ներկա է եղել այդ նիստին, ՛՛Ժողովուրդ՛՛-ին բացատրեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել.

՛՛ ՛՛Մեր պայմանավորվածության համաձայն՝ այս միավորումը պետք է լինի ապաքաղաքական։ Այս պայմանավորվածությունը եղել է առաջին օրվանից։ Միքայելյանն ասաց, որ եթե մենք չունենք ստեղծված միավոր ոչ իրավաբանորեն, ոչ էլ փաստացի, ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, ո՞ւմ անունից դա պետք է արվի։ Հատկապես որ դրանով կխախտվի ձեռք բերված առաջին պայմանավորվածությունը։ Դեռ միավորումը չկայացած արդեն քաղաքականացնում եք։՛՛: Ըստ մեր զրուցակցի՝ Ս. Միքայելյանն.առաջարկել է միավորման համար նախագահ չընտրել, ունենալ խորհուրդ կամ աշխատանքային խումբ, որը կղեկավարի համախմբված ազատամարտիկներին՛՛,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ