“Մովսիսյանը ֆիզիկական առումով լիովին պատրաստ է”.Վարդապետով
Մոսկվայի “Սպարտակի” բժիշկ Միխայիլ Վարտապետովը “Чемпионат.com”-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյան վիճակին:
-Ինչպե՞ս կգնահատեք Մովսիսյանի վիճակը: Յուրան վերջին հանդիպման ընթացքում հանդես եկավ մի քանի րոպե միայն:
-Յուրան մարզվել է ընդանուր խմբի հետ փետրվարի 6-ից: Սկզբնական շրջանում նա մրսածության, հետո մեջքի շրջանում ցավերի պատճառով բաց թողեց ուսումնամարզական հավաքի մեծ մասը: Այնուամենայնիվ, ֆիզիկական առումով նա լիովին պատրաստ է:
-Բժշկական միջամտություն Մովսիսյանին անհրաժեշտ էր դեռ նախորդ տարվա ավարտին: “ԲԿՄԱ”-ի հետ հանդիպումը չվնասե՞ց նրան:
-Եթե դա խանգարեր նրա առողջական վիճակին, ապա մենք կտրականապես կարգելեինք նրան դուրս գալ խաղադաշտ: Կար մի փոքր ռիսկ, սակայն Մովսիսյանը շատ էր ցանկանում հանդես գալ այդ խաղում: Արդյունքում դա չխանգարեց ոչ վնասվածքի բնույթին, ոչ էլ խաղացողի ապաքինման ժամկետների վրա: