08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Դավիթ Սարգսյանը հանդիպեց

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին: 

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց հայ-իտալական գործընկերությունը՝ Իտալիան համարելով նաև Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու կարևոր օղակ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ֆինանսական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև երկու երկրներում առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Մասնավորապես խոսվեց ”Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցացիայի” շրջանակներում փոխադարձ ծրագրեր իրականացնելու, գործարարների ներգրավելու և տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու մասին:

Թե նախարարը, և թե դեսպանը պատրաստակամություն հայտնեցին անել հնարավորը՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և տնտեսական փոխշահավետ նախաձեռնություններն ավելացնելու համար: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ