Օլիմպիադան ուզո՞ւմ է բերել Պուտինի քթից
”Էս ինչ, Արեւմուտքն էլի կոշիկի ծայրը դրե՞ց Ռուսաստանի կոկորդին:
Օլիմպիադան ուզո՞ւմ է բերել Պուտինի քթից: Ի՞նչ է արեւմուտքի ուզածը:
Թվում էր` քիչ էր մնացել Յացենյուկի վրա պայմանավորվեին:
Կարծես` ոչ:
Փոքր ”օտդիշկայի” հնարավորությունից հետո` Մայդանն էլի պայթում է:
Եթե ընդդիմությունը կանգ չառնի, եթե ստացվի, որ այսօրվա վերարթնացումը, եւ այն էլ կառավարական շենքերը թողնելու՝ Յանուկովիչի կիրառած ամնիստիայի ֆոնին, ոչ թե զգուշական կրակոց է` Յանուկովիչից կառավարության հարցում զիջումներ պոկելու հարցում, ապա սպասեք ավելիին:
Բարիեշելու ոչ մի շանս չի լինի:
Ոչ Ուկրաինայի ներսում: Ոչ էլ Արեւմուտք-Ռուսաստան ”դրսում”:
Գումարած` հարամված, անհայտ վերջաբանով օլիմպիադան”,-Facebook-յան իր էջում գրել է լրագրող Կարմեն Դավթյանը: