09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծառուկյանն ասել է. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

ԲՀԿ-կայծակ համագումարի նման կայծակ ռեժիմով  է աշխատել ԲՀԿ նոր վարչության նիստը, որը տեւել է մոտ կես ժամ: Մասնակցողները սպասել են “ա լա ՀՀԿ” ստեղծվելիք գործադիր մարմնի կազմի հրապարակմանը, սակայն Ծառուկյանն ասել է, որ նման մարմին չեն ստեղծելու` շուտ է, կանդրադառնան մի քանի ամսից:

Ըստ ԲՀԿ մեր զրուցակցի, համագումարը շատ ավելի հարցեր, քան պատասխաններ է ծնել. առաջվա պես չգիտեն իրենց անելիքը, իրենց տեղը: Տպավորություն է եղել, որ Ծառուկյանը չի ցանկանում լարել վիճակը, ասել է` տաք սենյակներում մի նստեք, գնացեք- հանդիպեք ժողովրդին, տեսեք, թե ինչ խնդիրներ ունեն՝ լուծենք, հեռուստաընկերությունն օգտագործեք, առաջիկայում կվերաբացենք  Երեւանում գործող մեր գրասենյակները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ