25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը եւ միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը:

Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, նման ոճրագործությունների կանխարգելման հարցում կարեւորել է ցեղասպանությունների համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը: Նա առաջարկել է գործընկերներին քննարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսը Շվեդիայում անցկացնելու հնարավորության հարցը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը մտահոգիչ է համարել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ավելի քան մեկ դար անց եւ փաստել, որ այդ երկրի իշխանություններն ապակառուցողական քաղաքականություն են վարում նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցերի: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ