Րաֆֆի Հովհաննիսյան` 1 տարի անց
”Վաղը լրանում է ”Րաֆֆի Հովհաննիսյան” քաղաքական գործոնի տարելիցը: Ես’ համարելով ինձ Րաֆֆու այն ժամանակի պայքարի մոլի երկրպագու, կփորձեմ համադրել մեկ վարվա սկիզբն ու վերջը.
– 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆին լուրջ քաղաքական ընդդիմության առաջնորդ էր, այսօր Րաֆֆին լուրջ քաղաքացիական բողոքի պասիվ մասնակից է:
– 2013 թվականի փետրվարի 18-ին ՖԲ-ն ողողված էր ”Բարև”-ի դեղին գույնի լոգոյով ակտիվ օգտատերերով, այսօր այդ օգտատերերից դժվար կարողանաս 10-ից ավել գտնես:
– 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆիին մարդիկ վստահում էին ու նա կարողանում էր Ազատության հրապարակում ցույց կազմակերպել, այսօր Րաֆֆին իր բողոքի ձայնը ընդամենը բարձրացնում է Անի Պլազայի փոքրիկ դահլիճում:
– 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆին իր կողմնակիցներին ներկայացնում էր ընդդիմադիր պայքարի ծրագիր (մինչև պաշտոն ուզելու նամակը), ապա հիմա Րաֆֆին ցանկանում է ներկայացնել ինչ-որ ”Նոր Հայաստան” ծրագիրը, որի մասին մենակ ինքը գիտի ու Արմեն Մարտիրոսյանը:
– 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆի յուրաքանչյուր խոսք, արտահայտություն ընդունվում էր, որպես փոփոխությունների սպասող մարդու ոգևորական խոսք, այսօր Րաֆֆի յուրաքանչյուր խոսք ընդունվում է որպես լրագրողի համար ”կլիկ” հավաքելու միջոց:
– 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆի խոսքով մարդիկ կարող էին նույնիսկ գիշերը մնալ Ազատության հրապարակում’ փոփոխությունների հասնելու հույսով, այսօր Րաֆֆի խոսքով Անի Զախարյանն էլ սկի չի մնա Ազատության հրապարակում:
– 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆին համարվում էր ”Ժառանգություն” կուսակցության դեյուրե նախագահ, այսօր Րաֆֆին համարվում է ”Ժառանգություն” կուսակցության դե ֆակտո նախագահ:
– 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆիին հավատում էին ընտրողների 30 տոկոսից ավել մարդ, իսկ այսօր արդյո՞ք Րաֆֆիին հավատում է 30 հոգուց ավել մարդ:
– 2013 թվականի փետրվարի 18-ին Րաֆֆին ընկլալվում էր որպես փրկության հույս, մի 20 օր հետո նա ընկալվում էր արդեն որպես ժողովրդին քցած ու փախուստի դիմած մարդ:
– 2013 թվականի փետրվարի 18-ին ես անձամբ գնում էի Րաֆֆու ցույցերին, էսօր Րաֆֆու հետ սկի խորոված ուտելու չեմ գնա:
…
Հետևությունների համար ոչ շատ խելքա պետք, ոչ էլ փող:
Շնորհակալություն ուշադրության համար”:
Անկախ Հայաստանի Facebook-յան էջի գրառումը: