Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հաջորդ նիստը` Հայաստանում
Փետրվարի 12-13-ը Բելառուսի Նովոպոլոցկ քաղաքում կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հերթական` 10-րդ նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը` նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Միացյալ կոլեգիայի նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: Որպես դիտորդ մասնակցել է Հայաստանի ՊԵԿ նախագահը, ինչպես նաև ներկայացուցիչներ Ղրղզստանի և Ուկրաինայի մաքսային ծառայություններից: Նիստի ընթացքում քննարկվել են ընդհանուր մաքսային գործընթացների վերահսկողության շրջանակներում մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակմանը, ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ-խանութներում գնված և փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների մաքսային գործարքների կատարելագործման ուղիներին, Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միացյալ ապրանքային անվանացանկի համաձայն ապրանքների դասակարգման նույնական մոտեցումների մշակմանը, անձնական օգտագործման նպատակով ժամանակավորապես ներմուծված, արտասահմանում գրանցված տրանսպորտային միջոցները օտարերկրացիների կողմից արտահանելու լրացուցիչ միջոցառումներին, Մաքսային միության պետությունների սահմանների անցումային կետերում պետական վերահսկող մարմինների քանակը կրճատելու ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև մաքսային համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև 2014թ. աշխատանքային ծրագիրը և կայացվել է որոշում մեր երկրի Մաքսային միությանն անդամակցության ինտեգրման գործընթացների շրջանակներում` հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին