Ներքին բախումնե՞ր, թե՞ դարակազմիկ ելույթ
՛՛Իշխանության կողմից տարվող ներքին քաղաքականությունն արդեն ուղղակի ադեկվատ չէ ներքին պահանջմունքներին, և ԲՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր հենց այդպես էլ հականում են ու կուզեին իրենց անջատ տեսնել իշխանությունից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը նշանակում էր, որ ԲՀԿ-ը իշխանությունից լրիվ անջատ է գործելու:
Ըստ Մեհրաբյանի՝ չնայած շատ ԲՀԿ-ականների ցանկությանը առանձնանալ իշխանությունից, կապեր չունենալ ու անկախ գործել, իրողությունները քիչ այլ են: ՛՛Հակառակն է լրիվ, այսինքն՝ հաշվի առնելով, թե ինչ աստիճան է Հայաստանում սերտաճած բիզնեսն իշխանության հետ, հատկապես խոշոր բիզնեսն իշխանության հետ, և բիզնեսմենները խիստ խոցելի են իշխանության հետ, հետևաբար մի բան է հռետորաբանությունը, որ դու ասում ես՝ ես սրա հետ համաձայն չեմ, քննադատում եմ, այլ բան է եթե կոնկրետ քայլերի պիտի անցնես ու իշխանության ձեռքին են բոլոր հակաքայլերը, որոնք շատ արագ կկանխեն ցանկացած փորձ, որը ուղղված կլինի այդ բուրգի սասանմանը՛՛,-նկատեց քաղաքագետը:
Բացի այդ նա կարծում է, որ ԲՀԿ-ն այն ուժը չէ, որ ձգտում է համակարգի փոփոխությանը: ՛՛Դա այն ուժն է, որի ղեկավարը ժամանակին ողջունում էր Պուտինի գաղափարախոսությունը, Մաքսային միության հետ կապված որևէ հստակ դիրքորոշում չկա, և հետևապես նույնիսկ ժողովրդավարության տեսակետից էլ որևէ արժեք այդ ուժը չի ներկայացնում: Սա ավելի շատ դիտարկվում է որպես ներիշխանական ներքին բախումներ, քան փորձ փոխելու համակարգ՛՛:
Մեհրաբյանը Գագիկ Ծառուկյանի ելույթը որպես ընդդիմադիր քղաքական գործչի ելույթ չի համարում:
՛՛Իհարկե, անոթ եմ արձահանքներին, որ ոմանք սա համարում են դարակազմիկ ելույթ, շրջադարձային, սակայն դա այդպես չէ, ուղղակի մարդկանց դժգոհությունը մեծացել է, և սա փորձ է լինել մի քիչ ավելի ադեկվատ այդ դժգոհությանը, բայց ոչ ավելին, ինչճոր գործընթացներ սրան չեն հաջորդելու՛՛,-եզրափակեց քաղաքագետը: