18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Դեմ եմ”-ի տակտիկական սխալը

”Երեկ Մաշտոցի պուրակում փոքրաթիվ հավաք են անցկացրել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդդիմացող ”Դեմ եմ” շարժման ակտիվիստներն ու փորձել են պայքարի հետագա ընթացքը որոշել։
Կայքերում տարածված տեսանյութը հուշում է, որ շարժման ներկայացուցիչները, մեղմ ասած, հստակ պատկերացում չունեն պայքարի հեռանկարի մասին։
”Քանի որ արդեն մի քանի տեղ գործադուլներ եղան, մի քանի տեղերում էլ ընդվզման նման ինչ-որ բաներ տեղի ունեցան, հիմա փորձում ենք այնպես անել, որ այդ բոլորը մի օր, միաժամանակ լինի և գործադուլ անենք: Դա կարող է կազմակերպվել արհմիությունների միջոցով կամ առանց նրանց: Հիմա մեզ պետք են, որ ամեն հիմնարկներում լինեն մարդիկ, որոնք աշխատեն այդ թիմերի հետ”,-հայտարարել է նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը՝ նշելով, որ այսօրվա նպատակն է աշխատանքային խմբերի մեջ ներառել մարդկանց:
Միանգամից ասեմ, որ ”Դեմ եմ”-ի ղեկավարները մեթոդոլոգիական սխալ են անում՝ շարժմանը փորձելով բրգաձև կառավարում հաղորդել։ ”Դեմ եմ”-ի ուժ հենց այն է եղել, որ շարժումը չի ունեցել կենտրոնաձիգ կառավարում ու հենվել է տարերային հուզումների վրա։ Սրա շնորհիվ՝ ”Դեմ եմ”-ը իրեն ապահովագրել է կառավարության ճնշումներից ու նաև՝ շահագրգիռ կուսակցությունների միջամտություններից։
Հիմա՝ գործադուլի մասին։
Այս գաղափարը միֆ է։
Հայաստանում տնտեսական հարբերություններն այնպես են կառուցված, որ պետական կամ մասնավոր գործատուի և աշխատողի միջև ձևավորված են, ըստ էության, վասալային հարաբերություններ, ինչը հնարավոր չի դարձնում աշխատողի քաղաքացիական ընդվզումը, սոցիալական պաշպանվածության այնպիսի գործիքների ստեղծումն, ինչպիսիք են անկախ արհմիությունները։
Գործազրկության բարձր մակարդակն անիմաստ է դարձնում գործադուլը, որովհետև աշխատատեղերը քիչ են, գործ ուզողները՝ շատ։
Եվ վերջապես՝ մեկ մասնավոր դեպքի մասին, որն ինդիկատոր կարող է դառնալ։
Մետրոպոլիտենի երեք աշխատող ազատվեց աշխատանքից ընդամենը մեկ ժամով բողոքելու համար։
Մետրոպոլիտենի մյուս աշխատողները գործադուլ չարեցին, ”Դեմ եմ”-ը սահմանափակվեց հայտարարությամբ՝ բարոյապես նեցուկ լինելով՝ առանց առարկայական սատարման։
Երեք գործազուրկ դարձածի նախադեպը վախեցրեց երեք հազարի։
Այս համատեքստում՝ ո՞րն է երաշխիքը, որ գործադուլն արդյունավետ կլինի, որ էն երեքին չեն միանա աշխատանք կորցնող երեք հազարը։
Չկա երաշխիք, գործադուլի իրական հեռանկար՝ նույնպես…”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ