25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի հարցը կարող է լուծվել Հայաստանի հզորացմամբ և Ադրբեջանի թուլացմամբ. Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախի վերաբերյալ կոշտացնում է մեր մոտեցումը: «Սակայն Բաքվում չեն համաձայնվի, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, բայց Արցախը երբեք որպես ինքնահռչակ պետություն չի եղել բանակցային սեղանի շուրջ»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա:

Ըստ Պապյանի՝ կարելի է  ցանկացած բան հայտարարել, շարունակել բանակցությունները, սակայն խնդիրը չունի բանակցային ճանապարհով լուծում, այլ պետք է Հայաստանը հզորացնել, ավելի քան Ադրբեջանն է: 

 «Այն ժամանակ, երբ մասնակցում էր, նրա կարգավիճակը Արցախի հայ համայնքի ներկայացուցիչների կարգավիճակն էր, որին զուգահեռ մասնակցում էր Արցախի ադրբեջանական համայնքը։ Այսօր որևէ մեկը չի գնա դրան»։

Թեև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն ջանք պետք է գործադրել, որ Արցախի անկախությունը ճանաչեն, բայց ըստ Պապյանի՝ դա էլ տեղի չի ունենա. «Դա հնարավոր չէ․ Արցախի անկախությունը ճանաչելու համար Արցախը պետք է լինի անկախ։ Արցախն անկախ չէ, դրա մասին բոլորը գիտեն։ Արցախը ՀՀ-ի կատարյալ վերահսկողության տակ է, որովհետև անկախություն նշանակում է՝ ոչ միայն անկախություն Ադրբեջանից, այլև Հայաստանից։ Ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Արցախը դե յուրե և դե ֆակտո ՀՀ-ի մաս է։ Կարելի է ցանկացած բան հայտարարել, շարունակել բանակցությունները՝ ինչ-որ ձև այս ընթացքը պահելու համար, բայց խնդիրը չունի բանակցային լուծում։ Այն կարող է լուծվել Հայաստանի հզորացման և Ադրբեջանի թուլացման, տրոհման ճանապարհով։ Այլ ճանապարհ չկա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ