15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մերկելը շնորհավորել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ:

Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականացման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի և շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ