07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բոլոր խորհրդարանական ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն. ՀՀ վարչապետ

«Արդեն ասել եմ, որ հայաստանյան իրադարձությունները սխալ է համեմատել ոչ միայն Վրաստանի, Ուկրաինայի, այլև որևէ այլ տեղի հեղափոխության հետ»,-այսօր Արցախում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ իրենց շարժումը չի ունեցել և չունի դավադրության օրակարգ: «Առնվազն այս փաստը ապացուցում է, որ այս գործընթացը կրել է բացառիկ խաղաղ բնույթ, որի արդյունքում անվանվել է խաղաղ և սիրո հեղափոխություն»,-նշեց նա: 

Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարության իրատեսական լինելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ասել է համաձայնության կառավարություն, որն ավելի ճիշտ ձևակերպում է: «Ինչպես պայմանավորվել ենք, բոլոր խորհրդարանական ուժերի հետ կսկսենք քննարկումներ, որի արդյունքում կձևավորվի կառավարություն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի և ունեցել է կառավարության իր վարկածը, բայց քանի որ մենք ձևակերպել ենք այլ խնդիր, քան իշխանությունը վերցնելը, մենք կսկսենք խորհրդակցությունների խորհրդարանական ուժերի հետ, և այդ խորհրդակցությունների վերաբերյալ կձևավորենք կառավարություն: Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ես դիտարկում եմ մի քանի տարբերակ, որոնք առաջիկայում կհրապարակենք»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ