18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարով տեսանք….սաղ աշխարհը ուզում է, բայց տվող չկա

“Նախ ողջունում եմ բոլորիդ, բարով տեսանք՛՛,-այս խոսքերով այսօր ԵԿՄ համագումարին իր ողջույնի խոսքն սկսեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: ՛՛Սա լուրջ օր է մեր երկրի, մեր պետության համար: 25 տարի առաջ մեր երկրի ղեկավարի, ձեր, ՊՆ-ի շնորհիվ կարողացանք անկախանալ, համ անկախություն ձեռք բերել, համ Արցախը պաշտպանել: Մենք այնքան բան ունենք, որ սաղ աշխարհն ուզում է, որ տանք, բայց տվող չկա՛՛,-ասաց Գրիգորյանն ու առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հերոս տղաների հիշատակը` սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

՛՛Երկրապահ նշանակում է, երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է: Մենք մեր մարտական ընկերների պատգամն ունենք պահպանել ազատ, անկախ Արցախը, վստահ եղեք երկրպահն իր առաքելությունը կատարել է , կատարում է և կատարելու է: Արցախն այլևս անկախ պետություն է՛՛,-հավելեց գեներալը:

Մանվել Գրիգորյանն ասաց, որ միշտ էլ ասել է ու հիմա էլ կրկնում է, որ կարևորը ոչ միայն ձեռքբերելն է, այլև այն պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը: ՛՛Մեզ հաջողվեց օրենքով ամրագրել Երկրապահ կամավորների կարգավիճակը՛՛,-նկատեց նա: ՛՛Եթե ուզում եք, որ պատերազմ չկրկնվի, ապա թշնամուց ուժեղ բանակ պիտի ունենանք: Հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ հայկական բանակի սպան մեր հասարակության ամենահարգարժան խավը պիտի լինի: Այս բոլոր խնդիրներին բոլորից լավ տեղյակ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հարգելի Սերժ Ազատի, մենք հավատում ու վստահում ենք Ձեզ, դուք մեր մարտական ընկերն եք, մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայելու, որ կառուցեք հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինի հայրենիք սահմանները և որտեղ բարեկեցիկ խաղաղ կյանքով կապրի հայ ժողովուրդը՛՛,-եզրափակեց գեներալը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ