Նոր մանրամասներ ԱԱԾ պետի առաջին տեղակալի պաշտոնանկության պատճառների մասին. 168 ժամ
“168 ժամը” գրում է, որ հունվարի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
“Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է “Հայբիզնեսբանկում” 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ “Հայբիզնեսբանկի” վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը եւ այլ աշխատակիցներ կալանավորվել են:
Դեռեւս անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան, որ աուդիտորները պարզել էին, որ “Հայբիզնեսբանկի” վարչության նախագահը խոշոր ֆինանսական կորուստներ է արձանագրել, որոշ աշխատակիցներ ինչ-ինչ մարդկանց, առանց բանկի ղեկավարության իմացության եւ առանց գրավի վարկեր են տրամադրել, բանկի որոշ աշխատակիցներ էլ բանկի միջոցներից գումարներ են պարտվել խաղատներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը եւս ի պաշտոնե ներգրավված է եղել բանկում տեղի ունեցած խարդախությունների քննության գործում եւ փորձել է գործարք առաջարկել գործով անցնող մեղադրյալներին: Նշվում է, որ Ռ. Հարությունյանը շատ խոշոր գումարի դիմաց խոստացել է փակել գործը: Ի դեպ, վերջինս պաշտոնանկությունից հետո մեկնել է Հայաստանից”,- գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: