Պանրի շուկայում դիֆիցիտ է սպասվում. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանի պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն ահազանգում են. պանրի շուկայում առաջիկայում սպասվում է զգալի դեֆիցիտ։ Պատճառը կաթի արտադրությունն է, որը ՀՀ-ում սեզոնային բնույթ է կրում։
“ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող “Իգիթ” ընկերությունն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում։ Իսկ շուկայում այսօր դեռ սպառվում է “Իգիթ”-ի անցյալ տարվա արտադրանքը։
Բացի այս՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն արդեն ազդել է պանրի գնագոյացման վրա։ Նշված ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նկատեց. “Այն ամենը, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, ուղղակի ազդեցություն ունի մեր արտադրության վրա։ Ժողովրդի արտագաղթը, մարդկանց գնողունակությունն ընկած է, չեն կարողանում պանիր գնել, մեկը մեկի հետ շաղկապված է։ Ինչի չգիտեք, թե ինչ է մեր երկրի վիճակը։ Մարդը չի հասցնում վառելիքի գումար տա, որպեսզի տունը տաքացնի։ Հակառակի պես Գյումրիում էլ ցուրտ է։ Յուրաքանչյուր տուն ամսական 60-70 հազար դրամ միայն գազի վարձ է վճարում”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։