Անկախ մեդիաքաղաքական գաստրոլյորների այսրոպեական հռետորաբանությունից
Անկախ այսրոպեական տրամադրություններից՝ ոչ մեկի մտքով թող չանցնի, որ հայ ժողովրդի պատմությունը կարող է մոռանալ նման մասշտաբի իրադարձության թե՛ ռազմական, թե՛ քաղաքական պատասխանատուներին:
Անկախ մեդիաքաղաքական գաստրոլյորների այսրոպեական հռետորաբանությունից՝ պատմությունը չոր փաստեր է սիրում ու չոր նստվածքներ: Իսկ դրանցից մեկը «Հարսանիք լեռներում» գործողության քարտեզի վերին ձախ հատվածի ստորագրությունն է:
Իրար շնորհավորելիս չմոռանանք, որ պատմությունը չի մոռանում և ոչ մեկին, իսկ ամենակարող ժամանակն ամեն բան իր տեղն է դնում և պատմության բարձունքից հստակ ու անաչառ գնահատականներ է տալիս: ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանն է գրառում թողել ֆեյսբուքյան հանրագրում:
Հիշեցնենք, Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը ղեկավարել է ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռաֆայել Գզողյանը, Զորի Բալայանը։