Երեւանում սպիտակ ձիավորները աղաբլիթ են բաժանում /ֆոտո, վիդեո/
Այսօր Կարապի լճի շրջակայքում տոնական տրամադրությունն իր իշխում: Սիրա բարեխոս Սուրբ Սարգսիան նվիրված տոնը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանն ու Արարատյան Հայրապետական թեմը: Հենց վերջիններից ներկայացուցիչների աղոթքով էլ տոնն սկսվեց:
Ապա իրենց երաժշտական ու պարային համարներով ներկաներին ուրախ տրամադրություն պարգևեցին Աննա Խաչատրյանը, Նարեկ Բավեյանը, Անահիտ Սիմոնյանը, Շոնա Շահգելդյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Արմինկան և այլք:
Համերգի ընթացքում սիրահարների համար անակնկալներ էին պատրաստվել: Լավագույն սիրո խոստովանություն անողին տրվեց մրցանակ:
Հետո ժամը 22:00-ին տեղի ունեցավ հրավառություն: Համերգի վերջում սպիտակ ձիերով երիտասարդները սիրահարներին բաժանեցին աղաբլիթներ, որոնք համարվում են տոնի խոհրդանիշը:
Նշենք, որ այս երեկոն համարվում է աղաբլիթ ուտելու օր, և երիտասարդներն այն ուտելով պետք է երազում տեսնեն իրենց ապագա կեսին: