08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Անսխալական մարդ, առավել ևս անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի. Արամ Սարգսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն խորհրդարանում իր ելույթում ասաց, որ ամբողջ ընթացքը մի տեսակ տոնական չի, ինչ որ անհավես է: «Այսօր մենք ընտրում ենք ոչ թե ԱԺ-ում ներկայացված խմբակցութույնների 1/3-րդի թեկնածուին, այլ ՀՀ սահմանադրության պահանջն ենք կատարում, որն է՝ ժողովրդի կամքը օրենք է, իսկ մեզ բոլորիս արդեն իսկ ակնհյատ է և պարզ, որ ժողովուրդը իր ամբողջականության և մեծամասնության մեջ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչին, հուսով եմ, այսօր դրական պատասխան կտանք»,- նշեց Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ շատ լավ հասկանում է Հանրապետականին՝ ընդգծելով, որ ցանկության դեպքում սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը կարող է նաև նրանցը լինել։ «Անսխալական մարդ, առավել ևս անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի»,- հավելեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ