07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանը երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել իր նպատակին. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարեց, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը ծառայեցնում են իրենց բիզնեսին, չպիտի լինեն քաղաքականության մեջ, կառավարությունում:  «Ծառուկյանը երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել իր նպատակին ու քաղաքականությունն իր համար բիզնես չի»,-հավելեց նա:  

Դիտարկմանը, թե Աահմանադրությունն արգելում է, որ բիզնեսմենը զբաղվի պատգամավորական գործունեությամբ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.

«Եթե տեղյակ չեք, կարող եք կարդալ, Ամերիկայի պես երկիրը, որ առաջինն է աշխարհում, այսօր ով է իրենց նախագահը։ Կարողա սահմանադրություն գրողը սկի չի հասկացել, թե ինչ ա գրել։ Բայց ես ասում եմ, Ամերիկայի պես երկրում Թրամփը եղել է շինարար, միլիարդատեր, այսօր երկրի նախագահն է, և այս ճգնաժամի ժամանակ Օբամայից ավելի արդյունավետ է կառավարում»։

Նա նաև ասաց, որ իրենք մի մարդու նման պետք է քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

https://www.youtube.com/watch?v=MsDEfp3-A_g

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ