25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ կլինի ՀՀԿ-ի հետ. Առավոտ

Ի՞նչ տեղի կունենա այսօրվա քվեարկությունից հետո: ՀՀԿ-ի համար կա երկու տարբերակ, վարչապետ ընտրելուց եւ նրա ծրագիրը հաս­տատելուց հետո մնալ մեծամասնություն եւ հան­դես գալ որպես խորհրդարանական ընդդիմու­թյուն, կամ էլ խմբակցությունը կփոքրանա, նրա­նից որոշակի բեկորներ կանջատվեն եւ կմնա վերը հիշատակած քաղաքականացված մասը, որը կլինի փոքրամասնություն եւ չի կարողանա ազդել խորհրդարանում ընդունվող որոշումների վրա: Իհարկե, նրանց համար ցանկալի է աոա­ջին տարբերակը: Բայց փորձը ցույց է տալիս, որ փաստացի իշխանափոխությունից հետո նախ­կին իշխող կուսակցության անդամները որոշա­կի, մեղմ ասած, թուլություն են ցուցաբերում, որի դեպքում իրադարձությունները կզարգանան ար­դեն փորձարկված սցենարով:

Դե իսկ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին լուրջ փորձություններ են սպասվում՝ կյանքի կոչել այն գաղափարները, որոնց համար իրականաց­վում էր այդ հեղափոխությունը: Ի դեպ, որքանո՞վ է ճիշտ առանց կառավարության որոշման ոչ աշխատանքային օր հայտարարել, չէ՞ որ մենք պայքարում ենք օրինականության համար:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ