Բնակարանը նվիրեց Արցախի երեխաներին /վիդեո/
Մահապարտների Արծիվ 1 ջոկատի կին ազատամարտիկ Սուսաննա Գալստյանը իր կյանքից բացի նաև սեփական բնակարանը նվիրաբերեց Արցախի երեխաներին: Երկու տղաների մայրը չէր կարող կիսաքաղց կամ վատ հագնված մանուկներ տեսնել: Պատերազմ էր…
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում երկու անգամ վիրավորվելուց հետո՝ հաղթանակած տուն դարձած ազատամարտիկը հիշեց.” 1992 թվականին, երբ Արծիվ 1-ի մահապարտները վերադարձան, ես էլ հետ եկա Երևան….ու վաճառեցի Երևանում 3-րդ մասի մետրոյի մոտ գտնվող իմ երկսենյականոց բնակարանը: Երբեք չեմ ափսոսել, որ տարել եմ: Գրպաններս ուռած, փողերը լցրած գնացի Ստեփանակետ”:
Հավաքելով մանուկներին կինը գնում է շուկա, որտեղ վերավաճառողները բավականին լավ ապրանք էին վաճառում:
“Բոլորը երեխաներին հարցնում էին՝ այս կինը Ձեր ի՞նչնա, մայրնա կամ մորաքույրը: Նրանք ասում էին՝ հայաստանցի է”,-նշեց Սուսաննա Գալստյանը (Ռեմբո):
Ազատամարտիկը շնորհակալ է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
“Այսօր ինձ ճանաչողները գիտեն, ոնց եմ տարել բոլոր դժվարությունները: Ես հպարտ եմ, որ ինձ Ռեմբո են ասում”,-հավելեց մահապարտ կինը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում