25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տավուշի մարզպետի արջերը դեռ վանդակում են

Տավուշի մարզպետի կողմից անազատ պայմաններում պահվող արջերի մասին բնասերներն ու կենդանապաշտպաններն ահազանգում են դեռ 2014թ.-ից: Օրերս՝ արդեն 2018թ.-ին, հրապարակվեց Կողբ գյուղում մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից վանդակում պահվող արջերի լուսանկարը: Կենդանիները պահվում են վերջինիս առանձնատան բակում, որը գտնվում է Կողբի անտառներում:

Այս տարածքում մարզպետի հովանավորությամբ 2014թ.-ին կառուցվեց նաեւ Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցին:  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն արդեն իսկ զբաղվում է ստացված ահազանգով եւ շուտով կհայտնի նոր տեղեկություններ դեպքի առնչությամբ: Այս մասին EcoNews.am-ի հետ զրույցում ասաց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Նշենք, որ դեռ 2014թ.-ին «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանին ուղղված Բնապահպանության նախարարության աշխատակազմի այդ տարիների ղեկավար Է. Փիրումյանի ստորագրությամբ նամակում ասվում է. «2009 թվականի հունիսի 26-ին հաստատվել է «Անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եւ օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 725-Ն որոշումը:

Մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարարություն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար թույլտվություն ստանալու դիմում չի ներկայացվել»: 

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով եւ այլ կառույցների աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակներում անազատ պայմաններից առավել բարվոք պայմաններ ապահովող ապաստարան են տեղափոխվել բազմաթիվ արջեր:

Կենդանիների մի մասն ունեն լուրջ ֆիզիկական եւ հոգեկան շեղումներ տարիներ շարունակ վայրի կենդանուն անհամապատասխան պայմաններում պահվելու, սխալ սննդակարգի եւ այլ խնդիրների հետեւանքով: Երեւանի կենդանաբանական այգի եւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխված կենդանիներն այսօր գտնվում են բազմակի անգամներ ավելի լավ վիճակում: 

Հիշեցնենք նաեւ, որ փոփոխություններ են նախատեսվում նաեւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում, որը ենթադրում է ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ