20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի կողմից կատարված գործողությունների մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր  դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ մայիսի 4-ին Մոնթե Մելքոնյանի անվան Երևանի թիվ 11 դպրոցում երեկ մի խումբ ծնողներ ու աշակերտներ պահանջում էին դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը։

Ցուցարարների խումբը Ազիզյանին մեղադրում էր դրամահավաքություն իրականացնելու համար։ Իսկ գրադարանավարը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ աշխատողներին տրված պարգևավճարները ստացել են բանկային քարտի միջոցով և առձեռն փոխանցել դպրոցի տնօրենին։

Երեկ ավելի ուշ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն տարածեց՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջելով աշխատանքից ազատել Ազիզյանին:

Նկատենք, որ Ռուզան Ազիզյանը Հանրապետական կուսակցության անդամ է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ