18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատավորները գործադուլ կանեն. Ժողովուրդ

“Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին” ՀՀ օրենքը շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին։

Ըստ “Ժողովուրդ”-ի,  այս առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցի վրա։

Թերթի  խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճենը, որտեղ ասված է. “Օրենքում ողջամիտ որեւէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է “բարձր կենսաթոշակ” ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, եւ ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ”։

 Ավելին,  դատավորների մի ստվար զանգված այնքան լուրջ է տրամադրված, որ չի բացառվում, նաեւ ի նշան բողոքի, մեկօրյա գործադուլ անեն:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ