Սերժ Սարգսյանը կփոխի. Իրատես de facto
“Իրատես de facto”-ի տեղեկություններով, պետական կառույցներից օր օրի մեծացող դժգոհությունը իշխանության վերին օղակներում խիստ անհանգստություն է առաջացրել։ Այն “ճյուղը”, որին նստած է իշխանությունը, կոտրվելու նշաններ է ցույց տալիս։
Թերթի տեղեկություններով, այս իրավիճակը երկրի ղեկավարի քննարկման տիրույթում է, եւ առաջիկայում հնարավոր են որոշ փոխատեղումներ ու վերադասավորումներ՝ ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով։
Սերժ Սարգսյանն առաջիկայում ներքին խորհրդակցությունների “շարք” է սկսելու եւ պետական մարմիններին հրահանգելու է ճիշտ աշխատել ժողովրդի հետ։ Այս համատեքստում հնարավոր է մի քանի վարկաբեկված պաշտոնյաների “սրբագրում”: