15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նիկոլ Փաշինանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպանի և ՄԱԿ համակարգողի հետ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ։

«Այսօր հանդիպում ունեցա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։

Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։

Հանդիպում ունեցա նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր», – Facebook-յան իր էջում գրել է Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ