19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ես կողմ եմ, մենաշնորհները թող սաղ վերացնի. Սամվել Ալեքսանյան

«Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը: «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասել»,-նշեց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ բիզնեսը պահելու համար է ցանկանում քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին, Սամվել Ալեքսանյանը տվեց իր մշտական պատասխանը՝ բիզնեսներ չունի: 

Դիտարկմանը, թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերացնելու է մենաշնորհները, Ս. Ալեքսանյանն արձագանքեց. « Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, որ վերացնի, մենաշնորհները թող սաղ վերացնի»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ