18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չէր կարող ՌԴ-ում խոստում չտալ. նախկին ԱԳՆ

Հայաստանի նախկին Արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը ՛՛1993-1996 թթ/ կարծում է, որ խոսելով արտաքին քաղաքականության մասին պետք է համեմատել իննսունականներն ու ներկայից իրավիճակը: ՛՛Աշխարահաքաղաքական իրավիճակը փոխվել է, հետևաբար խնդիրը ոչ թե այն է, որ ազգովի ոտքի կանգնենք ու պայքար մղենք անկախության համար, այլ իշխանության վարած քաղաքականության դեմ պետք է պայքարել՛՛,- այսօր նախկին արտգործնախարարների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Փափազյանը:

Ըստ նրա՝ այս իշխանությունների վարած նման քաղաքականության պարագայում պիտի ստացվեր այն, ինչ ստացվեց՝ Հայաստանը պիտի հայտնվեր ՌԴ-ի ճնշման տակ:

Սակայն նախկին նախարարը չի պնդում, թե այն, ինչ հիմա տեղի է ունենում, անդառանալի ու անուղղելի է:  ՛՛Միշտ հնարավորություն կա ինչ-որ բան շտկել:

Ես լավ էլ չեմ պատկերացնում՝ ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, կարծում եմ, որ այն մարդիկ, որ նախաձեռնել են, նրանք էլ չեն պատկերացնում: Սա քաղաքական համախմբան հարթակ է լինելու, եթե կայանա: Խնդիրը քաղաքական է՛՛,-ասաց Փափազյանը՝ հավելելով, որ նամամտիպ քայլեր, առաջարկներ միշտ էլ եղել են: 

Վահան Փափազյանը նաև նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը չէր կարող սեպտեմբերի երեքին ՌԴ-ում խոստում չտալ, որովհետև եղել է նախընթաց վիճակը: ՛՛Ռուսաստանին որրէ բան մերժելն այս իշխանությունը չէր կարող, այօսր էլ չի կարող ու վաղն էլ չի կարողանա:

Մինչև ՀՀ –ը չգտնի ինքն իրեն, ակնկալել, որ կունենանք առաջնահերթություններ արտաքին քաղաքականության մեջ, իրական չէ՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ