16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Կբերենք մեկին, ում հետ լեզու կգտնենք ու մի քանի պաշտոն ավել կտա մեր տղաներին՛՛

”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ԱԺ ոչ իշխանական ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու քայլերում հաջողության հասնելու տարբերակ չի տեսնում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

Սակայն նախևառաջ Գիմիշյանին հետաքրքիր է, թե ինչ նպատակ են հետապնդում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ”Ժառանգությունն” ու ՀՅԴ-ը` ցանկանալով վարչապետի փոփոխություն: ”Ամենագլխավորը հանուն ինչի, ինչ նպատակ են հետապնդում, ասենք վարչապետ Սարգսյանը փոխվեց մեկ այլ վարչապետ Կիրակոսյանով, ինչ է փոխվելու, ոչ մի բան, որովհետև իշխող քաղաքական ուժը մեծամասնություն ունի պառլամենտում, նախագահ ունի: Վարչապետը նույն քաղաքական պատվերն է շարունակելու կատարել”:

Գիմիշյանը սա որակում է որպես անիմաստ քայլ: ”Քայլ հանուն քայլի, դրանով ուզում են քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել”,-նկատեց նա ու հավելեց, որ միգուցե հիմա էլ այս ուժերն են ցանկանում հանրության ուշադրությունը շեղել կարևորագույն խնդիրներից: 

Ինչ վերաբերում է այդ ուժերի անկեղծությանն, ապա այստեղ ևս Գիմիշյանը կասկածներ ունի:

” ”Բարգավաճ Հայաստանը” երբեք չի ասել, որ ընդդիմադիր է, այն մարդիկ ասում են, որ այլընտրանք են, երկրորդը` ՛՛Դաշնակցությունը՛՛, նրանց բյուրոյի անդամը դեսպան է Գերմանիայում, ի՞նչ ընդդիմություն, ես չեմ տեսնում այնտեղ ընդդիմադիր, մնում են այնտեղ ՀԱԿ-ն ու ”Ժառանգությունը”, այնտեղ էլ առանձնակի ֆունդամենտալ ընդդիմություն չեմ տեսնում՛՛,-ասաց մեր զրուցակիցը, և եզրափակելով նշեց. ՛՛Իրենք մտածում են՝ կբերենք մեկին, ում հետ լեզու կգտնենք ու մի քանի պաշտոն ավել կտա մեր տղաներին, իրենք էլ լավ ապրեն, այսօրվա մի ջեբկիր նախարարին փոխենք ուրիշով, բայց դա մեր ջեբկիրը լինի՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ