19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

6 երեխաները սովահարության եզրին են՝գյուղապետն ասում էր…/վիդեո/

Henaran.am-ի խմբագրությանը արդարության ակնկալիքով այս անգամ դիմել էր Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչուհի Վեներա Ամիրջանյանը: Կինը 6 երեխաների մայր է, ունի հինգ որդի և մեկ դուստր: Ամուսնու առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ են հոգում օրվա հացի խնդիրը:Վեներան նշում է, որ Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը նրան ասել է, որ եթե 6-րդ երեխան լույս աշխարհ բերի, ապա նրանց բնակարան կհատկացնեն:

“Բայց հիմա ոչ մի բան էլ չի անում, երբ դիմում եմ՝ մերժումա: Ասեք ում դիմեմ, մեր տերը գյուղի նախագահնա”,-պատմեց Վեներան:

Ընտանիքի ավագ որդին զորակոչվել է ժամկետային զինծառայության, կրտսեր որդին 5 ամսեկան է: 

Ընդհամենը 53 հազար նպաստը չի բավարարում անգամ ցամաք հացի, երեխաները ձմռանը սառում են…

“5 զինվոր կա ընտանիքումս, փոխանակ ինձ գովեն հակառակնա, ասում են՝ քեզ ո՞վ էր ասում երեխա ունենաս”:

Մանրամասները՝ Henaran.am-ի հետ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ