Պատգամավորները չեկան. նիստն այսօր չի կայանա
Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այս 4 ժամվա ընթացքում ընդամենը 33 պատգամավոր է գրանցվել ընդհանուր առմամբ, այդ իսկ պատճառով էլ նիստն այսօր չի կայանում: Նա նշեց, որ կհանդիպեն վաղը:
Հիշենենք, որ 53 պատգամավորի գրանցում էր հարկավոր, որպեսզի քվորում ապաովվեր, սակայն պատգամավորները ընդամենը 33-ն են:
Երեկ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, դրանից հետո հայտարարեց քաղաքացիական անհնազանդության ակցիաների վերսկսման մասին: Այսօր վաղ առավոտից բոլոր ճանապարհները փակ են: