25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրահավաքի հարթակին Փաշինյանի կողքին կանգնած մարդիկ մարգինալ հակառուսական ելույթներ են ունենում. Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ի հետ ունեցած հանդիպումից հետո երկար է մտածել և այսօր ունի իր եզրահանգումները, որոնք էլ ներկայացրեց իր ելույթում:  Նա արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր հետ քայլ է արել նախկինում արած իր մի շարք հայտարարություններից:

«Ասում է, որ հիմա՝ որպես վարչապետի թեկնածու, ստիպած է հաշվի նստել այլ իրողությունների հետ: Փաշինյանի նման մոտեցումները, իհարկե, ընդունելի կլինեին, եթե իր կողմից հնչեցրած նախկին և ներկայումս արված հայտարարությունները լինեին տարբեր իրողությունների առկայության պարագայում: ՀՀ-ն հիմա էլ, 1 տարի առաջ էլ, 5 տարի առաջ էլ, 20 տարի առաջ էլ եղել է ՌԴ ռազմավարական դաշնակիցը: Մեր տնտեսությունը, քաղաքականությունը, անգամ սոցիալական հարաբերություններն ամուր թելերով կապված  էին ՌԴ-ի հետ, ինչը գիտակցել են բոլոր իշխանությունները, գիտակցել են և ձգտել խորացնել հարաբերությունները Մոսկվայի հետ»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի բոլոր իշխանությունները խորացրել են համագործակցությունը ՌԴ-ի հետ, իսկ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությունն այս քայլերից մեկն էր: Հակոբյանը շեշտեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն այս իրողությունը չի պատկերացնում՝ դա նշանակում է, որ  լուծում է զուտ իր այսրոպեական քաղաքական շահը:

«Մի քանի ամիս առաջ պարոն Փաշինյանը խորհրդարանի փոքր խմբակցության ղեկավարն էր, իսկ հիմա հեղափոխական ճանապարհով փորձում է հասնել երկրի ղեկավարի ճանապարհին: Հիմա ո՞նց եք պատկերացնում, ո՞ր սկզբունքներով ենք առաջնորդվելու՝ փոխված իրողություններ՞ի, թե՞ իրականության, չէ՞ որ իրականությունը մի փոքր այլ է: Մի կողմից պարոն Փաշինյանն ասում է, որ, այո՛, պետք է հաշվի նստել իրողության հետ, մյուս կողմից հանրահավաքի հարթակին նրա կողքին կանգնած մարդիկ մարգինալ հակառուսական ելույթներ են ունենում»,- ընդգծեց Միհրան Հակոբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ