25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արա Բաբլոյանը կիրառեց Փաշինյանի նույն մեթոդները. բոյկոտեց ու հեռացավ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 10 րոպեով լքեց դահլիճը: Նախքան այդ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը նա նշեց, որ ինքը Փաշինյանի հետ կշփվի հենց իր իսկ մթեոդներով: Ըստ նրա, իր այդ քայլը այն պատճառով էր, որ Փաշինյանն արեց երեխաների իրավունքի հետ կապված: «Հուսով եմ՝ հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք վարչապետ, այլևս երբեք նման հայտարարություն չեք անի»,-ասաց Բաբլոյանը՝ պատասխան չակնկալելով:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Հույս ունեմ՝ տասը րոպեից այնուամենայնիվ կվերադառնաք»:

Դրանից առաջ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը Փաշինյանին հարց ուղղելով՝ նշեց, թե անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցել են բազմաթիվ անչափահասներ: «Եթե դուք ընտրվեք վարչապետ ու որոշ ժամանակ անց այլ ուժեր այլ խնդիրներով դուրս գան բողոքի ակցիաների ձեր դեմ, ու նրանց թվում լինեն նաեւ ձեր երեխաները, ինչպե՞ս դուք դրան կվերաբերեք»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց շարժման ձեռքբերումներից մեկը համարում է այն, որ մասնակցում էին բազմաթիվ աշակերտներ։ Սա կնպաստի նրանց` որպես քաղաքացի ձևավորմանը ու դա կմնա նրանց հիշողության մեջ առնվազն հարյուր տարի։

«Իմ բոլոր բողոքի ակցիաների ժամանակ իմ երեխաները եղել են որպես ակտիվ մասնակից, ու դա ես շատ եմ կարևորում»,-ասաց նա: Ռուզան Մուրադյանը հայտարարեց, թե երեխաների իրավունքների ոտնահարում է, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նրանք չեն եկել պարտադրաբար, ինչպես բազմիցս տեսել ենք ձեր նախընտրական քարոզարշավներին, երբ երեխաները «Առաջ Հայաստան» փուչիկներով քշվում էին ձեր հավաքներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ