ՀՀԿ-ն չի խոչընդոտի, միասնական կքվեարկի. Վ. Բաղդասարյան
Հայաստանի հանրապետական կուսակցությունը երեկ գործադիր մարմնի նիստ է անցկացրել: Այս մասին քիչ առաջ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հավելեց, որ որոշվել է` այսօր առավոտյան կլսեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, կուղղեն հարցեր թեկնածուին, հետո միայն խմբակցությունը միաձայն որոշում կկայացնի:
«Մենք չենք խոչընդոտի նիստի կայացմանը։ Մենք ասել ենք, որ մեր պատգամավորները ներկա կլինեն նիստին, նիստը կկայանա, մեր պատգամավորները հնարավորություն կունենան լսել վարչապետի թեկնածուի ծրագրային ելույթները և հնարավորություն կունենան հարցեր ուղղել վարչապետի թեկնածուին», – ասաց Բաղդասարյանը։
Նա հավելեց, որ խմբակցությունում հակված են միասնական որոշում կայացնել, իսկ դա հայտնի կլինի օրվա ընթացքում։