Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել
Ապրիլի 30-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև, հայտնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։
ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր փոխանակել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։
Զրուցակիցները վերահաստատել են իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին: