Շերիֆը Ծառուկյանից փողերն է պահանջել. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, թե ինչու ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշեց, թե առողջական խնդիրներ ունի:
Սակայն,թերթի տեղեկություններով, Գրիգորի Գրիգորյանը լուրջ պատճառներ ունի եւ կուսակցությունում իր շփումները վերջերս գրեթե զրոյի է հասցրել: Հակասությունը նրա եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ է՝ ֆինանսական բնույթի:
Ասում են՝ Գ. Գրիգորյանն ԱԺ ընտրություններին բավականին ներդրումներ է արել իր անձնական միջոցներից, եւ, ըստ պայմանավորվածության, դրանք պետք է փոխհատուցվեին, սակայն չեն փոխհատուցվել, ինչն էլ հանգեցրել է հարաբերությունների խզման:
Չի բացառվում, որ պատգամավորը հրաժարվի մանդատից:
Մանրամասները թերթի այօսրվա համարում: