13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ն դեռ չի ասում՝ ինչպես է քվեարկելու (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ խմբակցության հանդիպումից հետո ասաց, որ ականատես եղանք, որ ՀՀԿ-ն որպես ժողովրդավարական երկխոսության գնացող քաղաքական ուժ՝ բացահայտ հանդուրժողականության ու համերաշխության գնաց՝ քաղաքական երկխոսություն ծավալելելով վարչապետի թեկնածուի հետ: «Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և նաև թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում, մենք ամբողջ թիմով կքննարկենք ու մինչև քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նշեց, որ իր կարծիքն արդեն իսկ արտահայտեց՝ ասելով, որ Փաշինյանն իրեն չհամոզեց: Հարցին, թե որոշումը միաձայն կլինի, Շարմազանովը պատասխանեց. «Ես առաջ չընկնեմ, մենք պայմանավորվել ենք ամբողջությամբ քննարկել և գալ վերջնական  հայտարարի: Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե Ելքը մշտապես ընդդիմություն է լինելու, Շարմազանովն ասաց. «Պարոն Բաղդասարյանի հայտարարությունը հումորային էր»: 

Նա ևս մեկ անգամ հայտարարեց՝ կուսակցությունն ինչպես կորոշի, այնպես էլ կանենք:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ