Մովսիսյանը խոսել է իր ամենամեծ երազանքի մասին
Մոսկվայի ”Սպարտակը” շարունակում է իր հավաքը Պորտուգալիայում: Թիմի հետ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզը եւ Յուրա Մովսիսյանը: Վերջինիս հետ էլ ռուսական ակումբի երկրպագուների կայքը` ”Фратрия”-ն զրուցել է մարզումների ընթացքում:
-Դուք 26 տարեկան եք: Ի՞նչ ամբիցիաներ ունեք Ձեր կարիերայի հետ կապված:
-Ես կցանկանայի հայտնվել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակչում իմ ազգային հավաքականի հետ: Դա իմ ամենամեծ երազանքն է: Անձամբ ինձ համար ցանկանում եմ օգտակար լինել իմ թիմին, իսկ այժմ նպատակս վնասվաքծից վերականգնվելն է, իսկ հետո ”Սպարտակի” հետ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելը եւ վերջապես հաղթել առաջնությունում վերջին 9-10 տարում առաջին անգամ: