Վանոն կվերադառնա՞

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձին։
«Մենք կարող ենք ասել՝  88-ի հայ ժողովրդի ողբերգություն, երբ որ մենք այդպիսի գեղեցկագույն վերելք ունեցանք եւ հետո ունեցանք գահավիժում, Վանոն  և  հայ ժողովուրդն այս իմաստով հավասար են: Երկուսն էլ ունեցան խայտառակ գահավիժում», –  ասաց բանախոսը։
Նա նշեց՝ Վանո Սիրադեղյանը տաղանդավոր գրող է, բայց իր հետ կատարվածը՝ որպես քաղաքական գործիչ,  ողբերգության ճանապարհ է եղել։
                










































