01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Իշխանությունը չի՞ վախենում

”Հույսը բոլորի մոտ էլ կա, կամ փորձում են բոլորին համոզել, որ իրենք ինչ-որ հույս ունեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` խոսելով այն մասին, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի միասնությունը արդյոք կարողէ  լուրջ քաղաքական գործընթացների հանգեցնել:

”Իշխանությունները չպետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ են ուզում ընդդիմադիրները, ամբողջ աշխարհում ընդդիմադիրներն ուզում են գալ իշխանության, դա չգրված օրենք է, աքսիոմա է։ Իշխանությունը պետք է գնա այն խնդիրների ուղղությամբ, որոնք կան հասարակության մեջ, գա  դրանց լուծմանը: Եթե գնանք, ընկնենք նրա հետևից, թե ինչ են ուզում ընդդիմադիրները, բոլորս էլ լավ գիտենք` ինչ են ուզում…” :

Հարցին, թե իշխանությունը չի՞անհանգստանում այս միավորումից, Նիկոյանը պատասխանեց. ”Յուրաքանչյուր նման կոչ, միավորում կդառնա քաղաքական գործիչների ժամանակավոր միավորում”:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է նաև, որ այս փուլում իշխանությունները պետք է լծվեն միայն հասարակության առջև եղած խնդիրների լուծմանը: 

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, որին պատրաստվում են անվստահություն հայտնել, ապա Նիկոյանի խոսքով` կառավարության բոլոր քայլերը միտված են պետության շահերին:

”Եթե ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ 20%-ի օտարումը ապազգային դիտվեց, բա լավ՝ էն 80%-ի օտարո՞ւմը, որ մինչև այդ տրվել էլ, դա ազգայի՞ն էր, որ այս 20%-ը դարձավ ապազգային։ Չեմ ասում՝ ինչի՞ են օտարվել, որովհետև հասկանում եմ՝ որոշումը կայացնելու հիմքը եղել է այն, որ գազի գները պահեն:

Բանակցությունների արդյունքում կարողացանք հասնել նրան, որ 150 մլն ռուսական կողմը վերցներ իր վրա, 150 մլն-ի փոխարեն էլ ”ՀայՌուսգազարդի” 20%-ը տրվեց։ Ամեն ինչ արվեց, որ գազը էժան մնա”,-շեշտեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ