07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

46 ամյա տղամարդ է ինքնասպան եղել, կողքին երկտող են հայտնաբերել

Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչներից մեկը երեկ՝ ապրիլի 29-ին, ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 19։00-ի սահմաններում Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը ոստիկանության Թումանյանի բաժնին հայտնել է, որ գյուղի բնակիչը իրենց տան սենյակում կախվել է։

Ոստիկանները պարզել են, որ տղամարդը ՌԴ քաղաքացի, 46 տարեկան Արսեն Ղ.-ն է։

Ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Հագուստներիս ձեռք մի տվեք, ես հոգնել եմ կյանքից, ձեզ մնաք բարով եմ ասում, հարազատներ։ Եղբայրս, ներող կլինես քո ախպորից, ով ճիշտ քայլեր չարեց, ինձ կթաղեք հորս կողքին»։

Երկտողն առգրավվել է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ տեղեկությունների՝ տղամարդուն հայտնաբերել է նրա ազգականուհին։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ