02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Իշխանության ”աչքից ու ականջից հեռու”

”Փակ համագումարներ անելն ավանդական կուսակցությունների վատ խասիաթներից է։
Ըստ ամենայնի՝ ԲՀԿ առաջիկա համագումարն ևս փակ է լինելու՝ գոնե մեկ նիստի մասով։
Ինչքանով են փակ համագումարներն օրինական՝ չեմ քննարկում՝ դա թողնելով պատկան մարմինների իրավասությանը։
Ես մտածում եմ, որ կուսակցությունները փակ համագումարներ անելով՝ վիրավորում են ընտրողներին՝ սահմանափակելով տեղեկություն ստանալու նրանց իրավունքը։ Սա հատկապես վերաբերում է խորհրդարանական կուսակցություններին, որոնք ֆինանսավորվում են նաև հարկատուներիս հաշվին։
Արդ, խախտվում է նաև հանրությանը հաշվետու լինելու սկզբունքը։
Կոնկրետ ԲՀԿ–ի համագումարի մասով՝ տարօրինակ է նաև համագումարի տեղի ընտրությունը՝ Կանյաչնին։
Տպավորություն կա, որ համագումար է անցկացվում իշխանության ”աչքից ու ականջից հեռու”։
Սա երկու բան կարող է նշանակել՝ կամ ներկուսակցական խնդիրների առկայություն, կամ էլ՝ կուսակցական կուրսի արմատական վերանայում։ Գուցե՝ երկուսը միասին։
Ըստ ամենայնի՝ ԲՀԿ–ն այս համագումարում կայացնելու է վարչապետին անվստահություն հայտնելու ”պատմական” որոշումը, սակայն խուսափում է դրա ավելորդ տիրաժավորումից”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ