26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր ընտրությունների միտքը չի ոգեւորել որոշ ուժերի. Ժողովուրդ

«Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաեւ մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով:

Իսկ կուսակցությունները, հատկապես խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր՝ ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, եւ որեւէ մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան:

Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ 5 տարիներին հանգիստ ապրելու են ու կարողանալու են այդ գումարները հետ բերել: Բայց հիմա հակառակն է:

Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ իշխող ՀՀԿ-ն ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եվ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ